ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ ԱՌՈՂՋԱՐԱՆ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ք. Ջերմուկ, Վայոց ձորի մարզ
ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ առողջարան
+374 95 022442
Եթե ցանկանում եք համատեղել հանգիստն ու բուժումը, ապա ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ առողջարանն ամենաճիշտ ընտրությունն է: Այն հարմար է ինչպես ընտանեկան հանգստի համար, այնպես էլ անհատական՝ առողջությունը վերականգնելու նպատակով:

Առողջարանը կառուցվել է 1976 թ. և իր բազմամյա փորձի ու աշխատակիցների անձնվեր վերաբերմունքի շնորհիվ երաշխավորում է առաջնակարգ բուժում և հանգիստ:
ՀԱՄԱՐՆԵՐ
Մենք առաջարկում ենք սենյակների երկու տեսակ՝ սեփական լոգարանով և բոլոր հարմարություններով, ինչպես՝ հեռուստացույց, սառնարան, թեյնիկ, արդուկ, վարսահարդարիչ:

Բոլոր սենյակներում առկա է բարձ որակի WI-FI.
Ստանդարտ
1-2 անձ
20000-40000
դր.
Մակերեսը՝ 25-30 քմ.
Մեկ մեծ մահճակալ
Բազկաթոռ
Դելյուքս
1-3 անձ
25000-60000
դր.
Մակերեսը՝ 40-60 քմ.
Մեկ մեծ կամ երկու առանձին մահճակալ
Բազկաթոռներ, բազմոց
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ առողջարանը շրջապատված է սաղարթախիտ անտառներով, գտնվում է Հանքային ջրերի ըմպելասրահից 500 մ հեռավորության վրա: Առողջարանի տարածքից ոտքով կարելի է իջնել Արփայի կիրճ և հիանալ գեղատեսիլ ջրվեժով:

ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ գործում է սպորտային լավագույն լողավազանը և ֆիզոթերապիայի ավանդական պրոցեդուրաներով հայտնի բուժական կենտրոնը:
ԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ առողջարանն իր բուժական ծառայությունների մեծամասնությունն իրականացնում է բուժման հիմնական բաղադրիչ համարվող, իր տեսակով եզակի բնական աղբյուր հանքային ջրով։ Կիրառվում են էլեկտրական հոսանքի մի քանի տեսակներ, անփոխարինելի է տորֆաբուժությունը, նորամուծություն է համարվում կարբօքսիթերապիան:

Առողջարանում իրականացվում են նաև SPA պրոցեդուրաներ, ինչպես օրինակ՝ Շրջանաձև ցնցուղը, Ներջրային մերսումը, ցնցուղ Շարկոն:

Մենք տրամադրում ենք երեքանգամյա սնունդ, որը բազմազան է և նաև՝ դիետիկ:
Սպասարկում ենք հյուրեր նաև դրսից:

Բաց է ամեն օր ժամը՝ 09:00 - 21:00

ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ առողջարանը նաև ամբուլատոր բուժում է տրամադրում դրսում ապրող հյուրերի համար:

Բուժական կենտրոնն աշխատում է ամեն օր, բացի կիրակիից, ժամը՝ 10:00 - 17:00:
Ընդունելի են վճարման և կանխիկ, և անկանխիկ տարբերակները:

Հարմարություններ
Մեր առողջարանում ստեղծված են բոլոր հնարավորությունները հյուրերի հարմարավետ հանգստի համար
  • Շուրջօրյա լողավազան
    Լողավազանից անսահմանափակ կարող են օգտվել միայն առողջարանում ապրող հյուրերը
  • Շվեդական սեղան
    Առողջարանը սնունդ է տրամադրում օրական երեք անգամ շվեդական սեղանի տարբերակով
  • Բարձր որակի WI-FI ողջ տարածքում
    Ինտերնետը հասանելի է նույնիսկ բակի տարածքում
  • Անվճար ավտոկայանատեղի
    Ավտոկանգառը նաև տեսահսկվում է
  • Հարմար դիրք
    Քաղաքի բոլոր տեսարժան վայրերը գտնվում են առողջարանից նվազագույն հեռավորության վրա
  • Այստեղ խոսում են ձեր լեզվով
    Առողջարանում ընդունելությունը և բժշկի խորհրդատվությունն անցկացվում են հյուրի համար նախընտրելի լեզվով
ք. Ջերմուկ, Շահումյան 20
ՋԵՐՄՈՒԿ ԱՇԽԱՐՀ ԱՌՈՂՋԱՐԱՆ
Հեռ: +374 95 022442
        +374 60 742442
        +374 99 212442
Էլ. փոստ: info@jermukashkhar.am
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website